Թափուր աշխատատեղ «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրում

 

Պաշտոնը՝  Իրավաբան

Աշխատանքի սկիզբը՝ Հունվար, 2017

Տևողությունը՝ մինչև 6 ամիս՝ հնարավոր երկարաձգմամբ

Վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից: Ծրագիրն իրականացնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Ծրագիրն իրականցվում է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության կողմից: 

Ծրագրի նպատակն է համապարփակ դիտորդական առաքելություն իրականացնել 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Իրավաբանը պատասխանատու է ծրագրի իրավական բաղադրիչի իրականացմանն օժանդակելու համար:

Հիմնական աշխատանքային պարտականություններ

  • Վերապատրաստման դասընթացներ վարել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան,
  • Իրավական խորհդրատվություն տրամադրել դիտորդներին և ԶԼՄ ներկայացուցիչներին քվեարկության օրը,
  • Մասնակցել ընտրական բողոքարկումների գործընթացին,
  • Կազմել անհրաժեշտ իրավական փաստաթղթերի նախագծեր (դիմումներ, բողոքներ, հայցեր, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ և այլն),
  • Մասնակցել Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի նիստերին,
  • Ներկայացնել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների շահերը Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչպես նաև դատական ատյաններում,
  • Ուսումնասիրել համապատասխան օրենսդրությունը, նախադեպային իրավունքը՝ ներառյալ միջազգային իրավական ակտերը,
  • Զեկույց պատրաստել դատական գործերի և կատարված աշխատանքի վերաբերյալ:

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝

- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ իրավական ոլորտում,

- Վարչական իրավունքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,

- Հայաստանում ընտրակությունների բողոքարկման գործընթացներին մասնակցության փորձը կդիտվի որպես առավելություն;

- Հետազոտություններ, մշտադիտարկումներ անելու և զեկույցներ կազմելու հմտություններ,

- Հայերենի գերազանց իմացություն,

- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային ծրագրերի / MS Office / գերազանց իմացություն,

- Կազմակերպչական գերազանց ունակություններ,

- Պատասխանատվության բարձր զգացում,

- Հաղորդակցման գերազանց հմտություններ,

- Առանձին և թիմով աշխատելու ունակություն,

- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,

- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,

- Սուղ վերջնաժամկետների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն:

Դիմելու ընթացակարգը  

Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը անգլերենով կամ հայերենով հետևյալ էլ. հասցեին՝ ՝ վերնագրի տողում նշելով թափուր հաստիքի անվանումը:


Դիմելու վերջնաժամկետ  

Դիմելու վերջնաժամկետն է 2017թ. հունվարի 15-ը: Հարցազրույցը տեղի կունենա Երևանում 2017թ. հունվարի 17-ին:

 

Նախաձեռնության մասին.

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2013 թ.-ին, որի ներկայիս անդամ կազմակերպություններն են՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում» և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունները։ Նախաձեռնության նպատակն է դիտորդական առաքելություն իրականացնել Հայաստանի տեղական և համապետական ընտրությունների ժամանակ՝ ապահովելու դրանց համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և ժողովրդավարության միջազգային չափանիշներին։

                                            

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց, որոնք 2017թ․ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցություն են ունենալու կամ որևէ կերպ առնչվելու են ընտրական գործընթացներին՝ վստահված անձ, հանձնաժողովի անդամ և այլ կարգավիճակով, մասնակցելու ընտրական իրավունքին վերաբերող մեկօրյա դասընթացին։

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը և ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝  որպես թեմա (subject) նշելով«վերապատրաստում» վերնագիրը։ Հայտը կարող եք ներբեռնել ։                               

Դիմելու վերջնաժամկետը հունվարի 31-ն է։

Եղեք իրազեկ և իրավագիտակից՝ նպաստելու ազատ և արդար ընտրությունների կայացմանը՝ հանուն ժողովրդավար Հայաստանի։

 

Դասընթացն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հանրային վերահսկողություն 2017թ․ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորում է  Ժողովրդավարության ազգային հիմնադրամը։    

 

 

Ընտրությունների դիտարկման ուսուցողական տեսանյութերի մրցույթի հրավեր

Ներածություն

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հրավիրում է Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների կամ անհատների՝ ներկայացնելու հայտեր ընտրությունների դիտորդության ուսուցողական տեսանյութերի պատրաստման նպատակով։

Ընդհանուր տեղեկություն

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է 2013 թ.-ին: Այն ներկայումս գործարկվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունների կողմից։ Նախաձեռնության նպատակն է դիտարկել ընտրական գործընթացները Հայաստանում՝ ապահովելու դրանց համապատասխանությունը ՀՀ ընտրական օրենսդրության պահանջներին և ժողովրդավարության միջազգային չափանիշներին:

Նպատակ

Տեսանյութերի նպատակն է ընտրական գործընթացներն ու դիտորդական առաքելության լիազորությունները հանրամատչելի ձևով ներկայացնել ընտրություններով հետաքրքրված քաղաքացիներին՝ ակնկալելով նրանց հետագա ներգրավումը 2017թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ:

Աշխատանքի ծավալ

Ուսուցողական տեսանյութերի շարքը պետք է անդրադառնա հետևյալ թեմաներին.

Ընտրական համակարգ

Քվեարկության գործընթաց

Դիտորդություն

Ընտրախախտումներ

Հետընտրական գործընթաց

Առանձին թեմաներով տեսանյութերի տևողությունը կարող է լինել տարբեր, սակայն ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի 1.5 ժամը:

Տեսանյութի լեզուն՝ հայերեն է, սակայն պետք է ունենա նաև այլ լեզուներով տարբերակներ՝ թարգմանված ենթագրերով (թարգմանությունը կտրամադրվի):

Խրախուսվում են մուլտիմեդիայի օգտագործմամբ ստեղծագործական մոտեցումները: Հայտատուն կարող է ներկայացնել տարբեր ձևաչափերի մինչև երեք առաջարկ:

Մրցույթում հաղթող հայտատուն տեսանյութերի մշակման և պատրաստման գործընթացում պետք է սերտորեն համագործակցի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության թիմի հետ:

Ժամկետներ

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2016 թ. դեկտեմբերի 26-ն է:

Տեսանյութերը պետք է պատրաստ լինեն մինչև 2017 թ. փետրվարի 15–ը։

Տեխնիկական գնահատում

Հայտերի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

Տեսանյութերի պատրաստման կոնցեպտը (40%);

Նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ և կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (20%)

Ծառայության արժեք՝ ԱԱՀ-ով և առանց ԱԱՀ-ի (40%):

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված անհատները կամ կազմակերպությունները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

Հայտի (օրինակը՝ կից),

Ստեղծագործական խմբի ղեկավարի համառոտ կենսագրությունը, խմբի հիմնական անդամների ցուցակը.

Հայտատուի նախկինում իրականացրած 1-2 նմանատիպ աշխատանքների տեսագրություն DVD ձևաչափով կամ հղում պորտֆոլիոյին:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն ուղարկել հայերենով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Ուսուցողական տեսահոլովակ»:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010 569589, 010 569689 կամ 091569685 հեռախոսահամարներով կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մինչև 2016 թ. դեկտեմբերի 26-ը, ժամը 14:00-ը:




ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ


26.01.2017թ.


«Իրավունքի Եվրոպա միավորում» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունները «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հայտարարում են դիտորդական առաքելության վերաբերյալ ուղեցույցի տպագրության մրցույթ:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2013 թ., որի ներկայիս անդամ կազմակերպություններն են՝ «Իրավունքի Եվրոպա միավորում», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունները։ Նախաձեռնության նպատակն է իրականացնել Հայաստանի ընտրությունների դիտորդական առաքելություն՝ ապահովելու դրանց համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը և ժողովրդավարության միջազգային չափանիշներին։

Տպագրությունը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Հանրային վերահսկողություն 2017թ․ խորհրդարանականընտրությունների նկատմամբ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամը։

Ծառայության նպատակ՝

Տպագրել դիտորդների, վստահված անձանց և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ձեռնարկ 2017թ․Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ:

Տեխնիկական մասնագիր՝

Տպագրության համար տրամադրվող նյութը բաղկացած է 80 տպաշար էջից (A4), որը պետք է տպագրվի «A5» չափի ֆորմատով, 6500 օրինակից: Միջուկը՝ մեկ գույն, թուղթը՝ 80 գր օֆսեթ, շապիկը՝ գունավոր (4 գույն), միակողմանի, թուղթը՝ 300 գր կավճապատ, թաղանթապատումը (լամինացիան)՝ փայլատ:

Ժամկետներ

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2017 թ. հունվարի 31-ն է:
Տպագրության վերջնաժամկետը 2017 թ. փետրվարի 5-ն է:

Դիմելու ընթացակարգը՝

Դիմումները կարող են ներկայացվել Էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Ուղեցույցի տպագրություն» և կցելով լրացված հայտի ձևաթուղթը:

Տեխնիկական գնահատում

Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • Նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ (30%) (խնդրում ենք կցել նմուշներ);
  • Կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (20%)
  • Ծառայության արժեք (50%):

ԻԵՄ-ն Եվրամիության և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ծրագրի շրջանակում Մատակարարին տրամադրում է ԻԵՄ-ի կողմից ֆինանսավորված ծրագրի շրջանակում մատակարարված ապրանքների դիմաց ԱԱՀ-ից ազատվելու մասին տեղեկանք։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`Ռիմա Գրիգորյանին, էլ. փոստ՝ ,հեռախոս` +37410 500665, +37499 588576:

Հայտատուները պայմանագրի շնորհման վերաբերյալ տեղեկություն կստանան ԻԵՄ կայքէջի (www.ela.am) «Մամուլ» բաժնից, ինչպես նաև էլ․ փոստի ծանուցմամբ:

Կից կարող եք ներբեռնել