ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

 

13.03.2017թ.

 «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունները «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հայտարարում է դիտորդության համար անհրաժեշտ փաստաթղթերի տպագրության մրցույթ:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2013 թ., որի ներկայիս անդամ կազմակերպություններն են «Իրավունքի Եվրոպա միավորում», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունները։ Նախաձեռնության նպատակն է իրականացնել Հայաստանի ընտրությունների դիտորդական առաքելություն՝ ապահովելու դրանց համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը և ժողովրդավարության միջազգային չափանիշներին։

 

Դիտորդական առաքելությունն իրականացվում է «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։ Ծրագիրը համաֆինանսավորում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամը։

 

 

Ծառայության նպատակ՝

Տպագրել դիտորդության համար անհրաժեշտ փաստաթղթեր։

 

Տեխնիկական մասնագիր՝

 

Տպագրության համար տրամադրվող նյութերի մասնագրեր․

1)մեկ էջ՝ A4 օֆսեթ, 80 գրամ, միակողմանի, սև-սպիտակ, 24500 օրինակից,

2)երեք էջ՝ երկկողմանի, սև-սպիտակ, A4 օֆսեթ, 80 գրամ, 10500 օրինակից,

3)տասը էջ՝ երկկողմանի, սև-սպիտակ, A4 օֆսեթ, 80 գրամ, 35000 օրինակից։

 

Ժամկետներ

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2017 թ. մարտի 15-ն է:
Տպագրության վերջնաժամկետը 2017 թ. մարտի  17-ն է:

Տեխնիկական գնահատում

Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • Նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ (30%) (խնդրում ենք կցել նմուշներ);
  • Կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (20%)
  • Ծառայության արժեք (50%):

Դիմելու ընթացակարգը՝

Դիմումները կարող են ներկայացվել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Փաստաթղթերի տպագրություն»:

ԻԵՄ-ը  Եվրամիության և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ծրագրի շրջանակում  Ծառայություն մատուցողին տրամադրում է ԻԵՄ-ի կողմից ֆինանսավորված ծրագրի շրջանակում ծառայությունների և մատակարարված ապրանքների դիմաց ԱԱՀ-ից ազատվելու մասին տեղեկանք։

 

Լրացուցիչ տեղեկություններ համար դիմել Ռիմա Գրիգորյանին  էլ. փոստ՝ [email protected] am, հեռախոս` +37410 500665, +37499 588576։

Հայտատուները պայմանագրի շնորհման վերաբերյալ տեղեկություն կստանան ԻԵՄ կայքէջի (www.ela.am) «Մամուլ» բաժնից, ինչպես նաև էլ․ փոստի ծանուցմամբ։