Երևանի ավագանու ընտրությունների դիտարկում ժամը 12.00-ի դրությամբ

 

 

 23.09.2018

Երևան 12:00

 

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ձևավորվել է 2013թ.՝ նպատակ ունենալով վերահսկելու համապետական և տեղական ընտրությունները Հայաստանում և դրանց համապատասխանությունը ներպետական օրենսդրությանը և ժողովրդավարության միջազգային չափանիշներին: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կայքէջն է https://www.citizenobserver.am/:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը (այսուհետ` նաև ՔԴՆ) դիտարկում է 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունները:

Դիտարկումը հիմնված է ՔԴՆ-ի վերլուծական թիմի կողմից ընտրված առավել ակտիվ լրատվամիջոցներում, պետական մարմինների ու դրանց ներկայացուցիչների հայտարարություններում, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, դիտորդական առաքելությունների կայքերում և սոցցանցերում, ինչպես նաև տարբեր քաղաքական դեմքերի և հասարակական գործիչների սոցցանցերի անձնական էջերում տեղադրված` սույն ընտրություններին առնչվող տեղեկությունների վերլուծության վրա:

 

Դիտարկվող լրատվամիջոցների կայքերն են.

 

  1. armtimes.am
  2. azatutyun.am
  3. a1+.am
  4. shantnews.am
  5. 1in.am  
  6. para.tv  
  7. factor.am
  8. aravot.am
  9. hetq.am
  10. tert.am
  11. armeenpress.am

 

Դիտարկվող պետական մարմինների կայքերն են.

 

  1. elections.am
  2. police.am
  3. http://www.prosecutor.am/
  4. http://www.ccc.am/

 

Դիտարկվող դիտորդական կազմակերպությունների և առաքելությունների կայքերն են.

 

  1. transparency.am
  2. hcav.am
  3. uicarmenia.org
  4. favl.am
  5. asparez.am

 

 Դիտորդական առաքելություններ և ԶԼՄ-ներ.

 

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնում 1 միջազգային կազմակերպություն, 8 հասարակական կազմակերպություն (662 տեղական դիտորդ), իսկ ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 44 տեղական և 5 օտարերկրյա ԶԼՄ:

Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններն են «Ընդդեմ իրավական կամայականության», «Հայաստանի Հելսինկյան կոմիտե», «Ընտրությունը քոնն է», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ», «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ները:

 

Ընտրողների ցուցակներ.

 

Ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` նախնական ցուցակները կազմելիս ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 840 հազար 124 մարդ, իսկ վերջնական ցուցակները հրապարակելիս՝ 848 հազար 343, որից 7.741-ը ՀՀ քաղաքացի չեն: Ցուցակներում առկա են եղել թվով 15 անհատական տվյալների համընկնումով 30 ընտրողներ, որոնք տարբեր անձինք են:

 

Քվեարկության նախապատրաստություն.

 

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ` նաև ԿԸՀ)` Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմակերպվել է 475 ընտրական տեղամաս, սահմանված կարգով բացվել են տեղամասային կենտրոնները: Ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4722 քաղաքացիներից չեն ներկայացել 31-ը, այդ թվում` երկու նախագահ, երեք քարտուղար,  բոլոր տեղերը լրացվել են  և ընտրական գործընթացն իրականացվում է բնականոն հունով:

 

Տեխնիկական սարքերի հետ կապված խնդիրներ.

 

Ըստ ԿԸՀ տվյալների` Երեւանում քվեարկության համար գործում է 475 ընտրական տեղամաս: Տեղամասային կենտրոններում ընտրողի գրանցման տեխնիկական սարքավորումների թիվը 1380-ն է: Առավոտյան ժամը 08:00-ի տվյալներով` տեխնիկական սարքերի հետ կապված որոշ խնդիրներ արձանագրվել են, սակայն` տեղում շտկվել: 

475 ընտրական տեղամասերից ընդամենը 3 տեղամասում է տեխնիկական վրիպակի պատճառով եղել կարմիր ազդանշան:

 

Մասնակցությունը ժամը 11-ի դրությամբ.

 

Երևանի ավագանու ընտրություններին գրանցված 848 հազար 343 ընտրողներից ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 79 հազար 686-ը, այն է՝ ընտրողների 9.39 տոկոսը։

 

Վարչական շրջան

ընտրողներ

մասնակցություն

%

1

Աջափնյակ

85.192

7796

9.15

2

Ավան

39.994

4377

10.94

3

Արաբկիր

97.932

8041

8.21

4

Դավթաշեն

32.741

3444

10.52

5

էրեբունի

96.069

8747

9.3

6

Կենտրոն

96.476

7026

7.28

7

Մալաթիա-Սեբաստիա

108.804

10.635

9.77

8

Նոր-Նորք

101.124

10.187

10.7

9

Նորք-Մարաշ

10.868

1702

9.86

10

Նուբարաշեն

8.301

954

11.49

11

Շենգավիթում

113.850

11.328

10.83

12

Քանաքեռ- Զեյթունում

58.992

5.078

8.61

 

Ընդհամենը

848.343

79.686

9.39

 

Ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներ.

 

Ըստ «Ականատես» դիտորդական առաքելության` քվեարկության նախապատրաստման փուլում արձանագրվել է 70 խախտում, 3 միջադեպ:

Ըստ «Անկախ դիտորդ» դաշինքի տվյալների` ժամը 11.15-ի դրությամբ եղել են հաղորդումներ 4 խախտումների մասին:

«Ժառանգություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ անանուն աղբյուրներից ստացել են ընտրակաշառքի մասին տեղեկատվություն, որը փոխանցել են իրավապահ մարմիններին։

 

Պետական մարմինների արձագանքն ընտրախախտումներին.

 

Ըստ ոստիկանության` ընտրակաշառք բաժանելու փաստով կան հարուցված քրեական գործեր:

2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունների դիտարկման գործընթացում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես են գալիս «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ն և «Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ-ն: