«Քաղաքացի դիտորդը» ստուգում է ցուցակները

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակում է Խորհրդարանական ընտրությունների օրինականության նկատմամբ քաղաքացիական վերահսողությունը: Ներկայումս ընթացքի մեջ է մեր համակարգում գրանցված ընտրություններին չմասնակցած քաղաքացիների և Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի հրապարակած՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների համեմատությունը: Համեմատության նախնական տվյալներով, արդեն իսկ հայտնաբերվել է որոշակի անհամապատասխանություն: Տվյալների վերլուծությունից հետո նախաձեռնությունը դիմումներ կներկայացնի համապատասխան ատյաններ:

 «Քաղաքացի Դիտորդը» կոչ է անում ընտրություններին չմանսակցած այն քաղաքացիներին, ովքեր չեն հասցրել գրանցվել մեր համակարգում, ստուգել ԿԸՀ-ի հրապարակած ցուցակները (http://www.elections.am/lists/) և իրենց կամ իրենց հարազատի անվան դիմաց ստորագրություն հայտնաբերելու դեպքում տեղեկացնել մեզ: Անհրաժեշտության դեպքում նախաձեռնությունը քաղաքացիներին կտրամադրի իրավաբանական աջակցություն՝ համապատասխան ատյաններ դիմելու համար: 

Եթե Ձեր կամ այլ անձի փոխարեն քվեարկել են, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ [email protected] էլ.փոստի հասցեով` նամակի վերնագիրը գրելով՝ Ուրիշի փոխարեն ։

Մեր հեռախոսահամարներն են՝ 043 16 23 70, 043 16 23 71, 091 04 26 29։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն

***

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Սույն հաղորդագրությունը որևէ ձևով չի արտացոլում Եվրոպական միության,  Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կամ Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան տեսակետները: