«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտարկումները 12.00 - 17.00-ի դրությամբ

  

 

 23.09.2018

Երևան

 

Պետական մարմինների հաղորդումները և հայտարարությունները

 

 ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծը» ժամը 12:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 10 հեռախոսազանգ: Զանգերից 2-ը վերաբերել են ընտրացուցակներում իրենց անունները չգտնելու խնդրին, 2-ը՝ նույնականացման քարտով քվեարկելու իրավունքին, 3-ը՝ ՀՀ կացության քարտով կամ վավերականության ժամկետը լրացած անձնագրով քվեարկելու իրավունքին, 1-ը՝ տեղամասային կենտրոնում հերթապահություն իրականացնող ոստիկանների բացակայությանը և 2-ը՝ ընտրական տեղամասերի մոտակայքում խմբված երիտասարդների կողմից ընտրողներին ուղղորդելու փորձերին: Ի լրումն սրա` սեպտեմբերի 23-ին, ժամը 15-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է  33 ահազանգ։ Ահազանգերից 1-ը՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 4-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, 9-ը՝ ընտրացուցակների անճշտության և 14-ը՝ այլ իրավախախ­տումների վերաբերյալ։ Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։

ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հերքել է Ֆեյսբուքում «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի կողմից տարածված տեղեկատվությունընտրողների ցուցակներում մահացած անձանց անունների մասին։

 

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը 15:00-ի դրությամբ : Ըստ նրա` սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00‑ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ: Ի լրումն սրա` ՄԻՊ-ի աշխատակազմնէ  արձագանքել սոցիալական ցանցերում առկա գրառումներին այն մասին, որ քվեարկողներին պարտադրվում կամ կոչ է արվում լուսանկարել քվեարկած քվեաթերթիկն ու այդ կերպ ապացուցել քվեարկության կոնկրետ արդյունքը: ՄԻՊ-ը փաստել է, որ դրանով խախտվում է ընտրական իրավունքը։

 

ՀՀ դատախազությունը հայտնում է, որ քրեական գործ է հարուցվել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ: Ըստ դատախազության` 2018 թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, մի քաղաքացի 40.000 ՀՀ դրամ է տրամադրել Երևան քաղաքի  Արզումանյան փողոցի բնակչին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար: Վերջինս ստացած գումարը Երևան քաղաքի Շինարարներ փողոցում փոխանցել է որդուն, ով հիշյալ գումարից 25.000 ՀՀ դրամի չափով կատարել է տարբեր վճարումներ, իսկ 15.000 ՀՀ դրամը հայրը վերցրել և ներկայացրել է:

 

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ԲՀԿ նախընտրական շտաբում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքի հանգամանքները:

 

Ըստ ԿԸՀ-ի` Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը  մասնակցել է.

 

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում մասնակցությունը ժամը 17-ի դրությամբ.

 

 

Վարչական շրջան

ընտրողներ

մասնակցություն

%

1

Աջափնյակ

85.192

30.542

35.17

2

Ավան

39.994

15.161

37.91

3

Արաբկիր

97.932

33.742

37.52

4

Դավթաշեն

32.741

12.283

37.52

5

էրեբունի

96.069

30.249

32.16

6

Կենտրոն

96.476

32.451

33.64

7

Մալաթիա-Սեբաստիա

108.804

36.377

33.43

8

Նոր-Նորք

101.124

36.038 

35.64

9

Նորք-Մարաշ

10.868

4011

36.91

10

Նուբարաշեն

8.301

2976

35.85

11

Շենգավիթում

113.850

40.480

35.85

12

Քանաքեռ- Զեյթունում

58.992

20.224

34.28

 

Ընդհամենը

848.343

294.534 

34.72 

 

ԶԼՄ-ների հաղորդումները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի` խախտումների մասին հաղորդումների վերաբերյալ

 

ԶԼՄ-ները հաղորդում են, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության վստահված անձի և «Իմ Քայլը դաշինքի վստահված անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցության վստահված անձը շարունակել է ուղղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց:

«Իմ Քայլը» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Վահագն Հովակիմյանը մտահոգություն է արտահայտել քվեաթերթիկների լուսանկարները սոցցանցերում շարունակաբար հրապարակելու վերաբերյալ, որը Երևանի ավագանու ընտրությունների օրինականության վրա ստվեր նետելու փորձ ` ըստ նրա:

ԲՀԿ նախընտրական շտաբի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հայտնել է, որ իրավապահ մարմինները խուզարկություն են արել ԲՀԿ անդամներից մեկի տանը, սակայն ոչինչ չեն հայտնաբերել, հետո նորից են եկել արձանագրելու: Ըստ նրա` դրանով արձանագրվում է, որ ահազանգը կեղծ է եղել:

 

Դիտորդական առաքելությունների հաղորդումները

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդների կողմից Ավան վարչականշրջանում ժամը 13:00-ի դրությամբ արձանագրած խախտումներն` ըստ տեսակների

Խախտում

Այլ անձի փոխարեն ստորագրության 2 դեպք

Քվեարկության կարգի խախտման 2 դեպք

Ընտրողներին օգնելու կարգի խախտման 1 դեպք

Վիճակահանության կարգի խախտման 1 դեպք

Քաղաքացուն լրացուցիչ ցուցակում սխալ գրանցելու 1 դեպք

Այլ. «Իմ Քայլը» դաշինքից  ներկայացած անձինք  տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց սնունդ և ջուր են բերել:

  

Ականատես դիտորդական խմբի դիտորդների արձանագրած խախտումներն` ըստ տեսակների

Խախտում

քանակ

Տեղամասի անմատչելիություն

47

Սենյակի կահավորման խնդիրներ

14

Կողմնակի անձանց ներկայություն

3

Վիճակահանության կարգի խախտում

2

Տեղամասի շուտ կամ ուշ բացում

2

Ընտրողների ուղղորդում

2

0-ական տեղեկանքը գրանցամատյանում փակցնելու պահանջի խախտում

1

Քվեարկության գաղտնիության խախտում

5

Տեխնիկական սարքի խափանում

3

Ընտրողներին օգնելու կարգի խախտում

2

Քվեարկության գաղտնիության խախտում

2

Քարոզչություն

3

Ուղղորդում

2

Այլ անձի փոխարեն  քվեարկություն կամ փորձ

2

 Անկախ դիտորդ դաշինքի դիտորդների արձանագրած խախտումներն` ըստ տեսակների

 

Խախտում

Քանակ

Քարոզչություն

7

Գաղտնիության խախտում

2

Կահավորման խախտում

1

Կուտակումներ

1

ուղղորդում

1

Վիճակահանության կարգի խախտում

5

Այլ անձի փոխարեն ստորագրություն

2

Օգնություն տրամադրելու կարգի խախտում

1

Հնարավոր ընտրակաշառք հանձնաժողովի անդամին

1

Դիտորդի նկատմամբ սպառնալիք

2

Տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց մուտք տեղամաս/գրանցվել է գրանցամատյանում

1

Տեղամասի մատչելիության խնդիր

17

հանձնաժողովի նիստի ընթացքում քվեասենյակում ոստիկանի ներկայություն

8

Հանձնաժողովի նիստի ընթացակարգը չի պահպանվել կամ մասամբ է կազմակերպվել

10

Այլ խախտումներ

9

  

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ձևավորվել է 2013թ.՝ նպատակ ունենալով վերահսկելու համապետական և տեղական ընտրությունները Հայաստանում և դրանց համապատասխանությունը ներպետական օրենսդրությանը և ժողովրդավարության միջազգային չափանիշներին: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կայքէջն է https://www.citizenobserver.am/:

 

2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունների դիտարկման գործընթացում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես են գալիս «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ն և «Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ-ն:

ԻՀԿ-ն: