«Քաղաքացի դիտորդ»-ը ուրիշի փոխարեն քվեարկության դեպքեր է բացահայտել

 

 

 

 

 

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը ասել է, որ իրենք ուսումնասիրում են ստորագրած ցուցակները։ Եգորյանը նշել է, որ իրենք համեմատել են նախաձեռնության կայքում գրանցված մարդկանց տվյալները ամփոփիչ տեղեկանքների հետ և պարզել, որ մոտավորապես 800 հոգու փոխարեն կատարվել է քվեարկություն։ Իրենք նաև ստացել են ահազանգեր ուրիշի փոխարեն կատարված քվեարկությունների մասին։  Տիգրան Եգորյանն ասել է, որ բացի նրանից, որ ուրիշի փոխարեն քվեարկությունը պատժելի է քրեական օրենսգրքով, այն նաև կարևոր է ընտրությունների արդյունքների գնահատման տեսանկյունից։ Նախաձեռնությունը նախ դիմելու է կենտրոնական ընտրական հանձնաժողով, ապա մինչև սահմանադրական դատարան և անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ ԱԺ ընտրությանը իրավունքը կոնվենցիոն իրավունք է։ Իրավաբանը կոչ է արել այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքեր բացահայտած քաղաքացիներին դիմել իրենց՝ գրելով [email protected]. am էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարելով 043 16 23 70, 043 16 23 71, 091 04 26 29 հեռախոսահամարներին։

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում։