«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտարկումները 16.00-20.00-ն ընկած ժամանակահատվածում

   

 

 Պետական մարմինների հաղորդումները և հայտարարությունները

 

ՀՀ Ոստիկանության պաշտոնական տվյալներ.

 

Սեպտեմբերի 23-ին, ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ՀՀ ոստիկանությունում ստացվել են տեղեկություններ84 իրավախախտումների վերաբերյալ :

Ստացված տեղեկություններից 18-ը լուծվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 66 իրավա­խախտումների վերաբերյալ տեղեկությունները գտնվում են ստուգման փուլում:

Ստացված տեղեկությունները վերաբերում են՝ 11-ը ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 2-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 23-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձի), 4-ը՝ քվեարկության գաղտ­նիու­թյունը խախտելու, 19-ը՝ ընտրացուցակների անճշտության, 1-ը՝ լցոնում­ների 23-ը՝ այլ իրավախախտումների։

 

ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական տվյալները.

 

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբա­ժա­նումներում՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ստացվել է 23 նյութ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Նշված 23  նյութերից 8-ն ստացվել է  ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, 4-ը՝  Էրեբունի ու Նուբարաշեն, 3-ական՝  Երեւան քաղաքի քննչական վարչությունում, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան­ների քննչական բաժիններում, 2-ը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչա­կան բաժնում:

ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերը հիմնա­կանում վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին՝ 16, 7-ը՝  քվեարկության գաղտնիու­թյունը խախտելուն:

 

ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական տվյալները.

 

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ընտրությունների նախապատրաստման և քվեար­կության ընթացքում ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահա­զանգ­ման 123 դեպք:


Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական տվյալները.

 

Սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու ընտրության օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 18։00-ի դրությամբ ստացվել է 39 ահազանգ։ Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից 12-ը վերաբերել է Երևանում 6 ամսից պակաս հաշվառում ունենալուն և ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենալուն, 11 ահազանգը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատե­ղամասերի անմատչելիությանը։

Ահազանգեր են ստացվել նաև նույնականացման քարտով ընտրելու հնարավո­րության, իրազեկման թերթիկ չստանալու և այլնի վերաբերյալ:

Բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քաղաքա­ցիներին տրամադրել է խորհրդատվություն։

Բացի դրանից, աշխատակազմի թեժ գծին այսօր առավոտյան ստացված հեռախոսազանգի միջոցով քաղաքացին տեղեկություն է տրամադրել այն մասին, որ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով նախորդ օրը երեկոյան ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին և հարկա­դրաբար պահվել մինչև առավոտյան 06:00-ն: Խնդրի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ հաղորդման հիման վրա անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին հաղորդում է ներկայացրել նաև Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

 

Ըստ ԿԸՀ-ի` Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը  մասնակցել է.

 

 

Վարչական շրջան

ընտրողներ

մասնակցություն

%

1

Աջափնյակ

85.192

38.878

45.64

2

Ավան

39.994

18,593

46.49

3

Արաբկիր

97.932

42,465

43.36

4

Դավթաշեն

32.741

15,361

46.92

5

էրեբունի

96.069

37,983

40.38

6

Կենտրոն

96.476

41,318

42.83

7

Մալաթիա-Սեբաստիա

108.804

45,935

42.22

8

Նոր-Նորք

101.124

45,017

44.52

9

Նորք-Մարաշ

10.868

5,109

47.01

10

Նուբարաշեն

8.301

3,767

45.38

11

Շենգավիթում

113.850

50,644

44.48

12

Քանաքեռ- Զեյթունում

58.992

25,253

42.81

 

Ընդհամենը

848.343

370,323

43.65

 

 ԶԼՄ-ների հաղորդումները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքա­կան ուժերի` խախտումների մասին հաղորդումների վերաբերյալ

 

www.aravot.am-ը հաղորդում է.

 

Այսօր, երկու անգամ, ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել ԲՀԿ ակտիվիստ Անահիտ Ավագյանի տանը: Նա Շենգավիթի բնակիչ է: Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասաց, որ ոստիկանությունը եկել է ահազանգի հետքերով, որ այս տնից ընտրակաշառք է բաժանվում. «Երկու անգամ եկել են, ոչինչ չի հայտնաբերվել, ցուցմունք են վերցրել նաեւ հարեւաններից, արձանագրություն են կազմել եւ գնացել»:

 

 Երեւանի Կոնդ թաղամասում գտնվող 9\28 տեղամասում, հինգ հոգի մասնակցել են ընտրության, բայց ցուցակում նրանք չկան: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: ԲՀԿ-ի տվյալ ընտրատարածքի պատասխանատու, ավագանու թեկնածու Աշոտ Անդրեասյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնել է, որ այդ անձինք Կոնդի 144 տան վրա են եղել գրանցված, մի տարի առաջ նրանց հանել են գրանցումից, բայց այսօր նրանք ընտրել են այդ տեղամասում: «Նկարել եմ ցուցակներն էլ, որ անունները կային, որ ընտրել են»,- ասաց Աշոտ Անդրեասյանը:  

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է քննադատություններին. «Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել, քանի որ նրանք անչափ պատասխանատու գործ ունեն այսօր։ Պիցցան նախատեսված է բացառապես մեր թիմակիցների համար»։ Ինչ վերաբերում է 2/4 ընտրատեղամասում գրանցված միջադեպին՝ Կոստանյանի խոսքով՝ «Մեր իսկ վստահված անձը կարձանագրի, որ հանձնաժողովի անդամը ցուցադրել էր «Իմ քայլը» դաշինքի հոլովակը»:

 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հրապարակել է կրկնակի գրանցման դեպք։ Ըստ «Առավոտի»` կանխվել է կրկնակի քվեարկության դեպք «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ 2/11 ընտրատեղամասում։

 

Aravot.am-ի հետ զրույցում «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ավագանու անդամ Դավիթ Հակոբյանն անդրադարձավ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության այն ահազանգին, որ կենտրոնում գտնվող 9/55 ընտրատեղամաս է մուտք գործել մի տղամարդ և հարցրել, թե հանձնաժողովի կազմում ովքեր են ՀՅԴ կուսակցությունից: «Դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը նրա հետ դուրս է եկել ընտրատեղամասից և նրանից գումար ստացել: Դիտորդը կատարվածի մասին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս հրաժարվել է դեպքն արձանագրել»,-ասված է ահազանգում:

 

Աջափնյակ համայնքի 6/47 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Աննա Հակոբյանը զարմացել է՝ համացանցում ինչո՞ւ են աղմուկ հանում այդ պիցցայից. «Նախկինում ովքեր աշխատել են հանձնաժողովներում, գիտեն, որ նախկինում ՀՀԿ-ն է ապահովել սնունդը եւ երբեւէ այդ մասին ինֆորմացիա համացանցում չի տարածվել: Սնունդ է դա, հիմա ընդմիջում է՝ սնվում ենք, դրա մեջ ինչ-որ արտառոց բան չկա»: Մեր հարցին՝ ՀՀԿ-ականներն էլ էին պիցցա բերո՞ւմ, թե՞ այն ժամանակ խորոված-քյաբաբ է եղել՝ Աննա Հակոբյանը պատասխանեց. «Պիցցա չէր, մի քիչ ավելի ընդլայնված էր՝ դեսերտով, բանով»:

 

«Լույս» դաշինքի վստահված անձինք մի շարք ընտրատեղամասերի դիմաց այսօր արձանագրել են կուտակումների դեպքեր: Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրեց դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը: «Չորս-հինգ նման դեպք է եղել: Հավաքվում էին եւ ընտրողներին ուղղորդում: Իհարկե, այդ ամենը տեղամասից դուրս գտնվող տարածքում էր տեղի ունենում»,-նշեց Դավիթ Խաժակյանը: «Մենք արագ արձագանքել ենք այդ դեպքերին, տեղեկացրել ենք ոստիկանությանը, որն էլ իր հերթին է արագ արձագանքել. կուտակումները ցրվել են»,-հավելեց Դավիթ Խաժակյանը: Նրա փոխանցմամբ՝ այլ տեսակի ընտրախախտումներ չեն նկատվել:

 

«Մալաթիա-Սեբաստիայի բազմաթիվ տեղամասերում ժ. 15:00-ի դրությամբ մասնակցությունը անհամեմատ բարձր էր», հայտնել է «Ժառանգությունը»:

 

«Ժառանգության» նախընտրական շտաբից տեղեկացնում են, որ «Ժառանգության» վստահված անձանց կողմից գրանցվել է միայն մեկ խախտում: ժ. 13:30-ի մոտակայքում 7/10 ընտրատեղամասում (Մալաթիա-Սեբաստիա) մի ընտրող խցիկում հեռախոսով նկարահանել է քվեարկած քվեաթերթիկը: Այս խախտումը նկատել եւ ահազանգել է «Ժառանգության» միջազգային հարցերով քարտուղար Անդրանիկ Գրիգորյանը: Քա­ղաքացու տվյալները գրանցվել են ոստիկանության կողմից: Անդրանիկ Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ոստիկանության Շահումյանի բաժնի պետը խոստացել է հետևողական լինել ընտրական խախտումն իրականացրած քաղաքացուն պա­տասխանատվության ենթարկելու հարցում:

 

www.1in.am-ը հաղորդում է.

 

 Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող ընտրատեղամասերից մեկում մեր տեսախցիկը ֆիքսել է, որ Բաբաջանյան փողոցի 7/43 հոգանոց ընտանիքը, որը եկել էր ընտրության, պարզվեց ցուցակներում չկար։ Նրանք դիմեցին հանձնաժողովի նախագահին, վրդովվեցին, հանձնաժողովի նախագահն էլ խորհուրդ տվեց գնալ ոստիկանություն՝ ճշտելու ցուցակում չլինելու պատճառները։ Բնակիչները նշեցին, որ իրենք վաճառել են իրենց նախկին բնակարանը, նորն են գնել, բայց հաշվառվել են նոր բնակարանում ու անհասկանալի է, թե ինչո՞ւ ընտրողների ցուցակում չկան։

 

www.tert.am-ը հաղորդում է.

 

6/13 ընտրատեղամասում քաղաքացին պարզել է, որ գրանցամատյանում իր անվան դիմաց արդեն ստորագրություն կա: Ընտրական հանձնաժողովի անդամները և նախագահ Վարվառա Ստեփանյանը պարզաբանեցին, որ, հավանաբար, մեկ այլ ընտրող ստորագրության համար նախատեսված տողերը շփոթել է և ուրիշ քաղաքացու անվան տակ է ստորագրել:

Վարվառա Ստեփանյանը նշեց, որ ԿԸՀ-ն նման դեպքեր նախատեսել է և ստորագրության համար երկրորդ վանդակ առանձնացրել, որտեղ էլ քաղաքացին ստորագրեց:

 

www.armtimes.am-ը հաղորդում է.

 

«Իմ քայլ»-ի վստահված անձը ԲՀԿ-ի վստահված անձի կողմից տարեց ընտրողների ուղղորդում է նկատե:

Ծերանոցի բնակիչները ընտրում են Նորք-Մարաշի 9/02 ընտրատեղամասում: «Իմ քայլ»-ի՝ նույն ընտրատեղամասում հերթապահող վստահված անձը՝ Արման Անդրիկյանը եւ տեղամասի դիտրոդները «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի կողմից ընտրողների ուղղորդում է նկատվել:   «Իմ քայլ»-ի վստահված անձն ասաց, որ նկատել է, թե ինչպես են տարեց ընտրողները մոտենում ԲՀԿ վստահված անձին, ողջունում նրան, դիմախաղով ինչ-որ բան հասկացնում, նոր մտնում տեղամաս:

 

Դիտորդական առաքելությունների հաղորդումներ

 

Ականատես դիտորդական խմբի դիտորդների արձանագրած խախտումներն`

ըստ տեսակների

 

Խախտում

Քանակ

Տեղամասի անմատչելիություն

1

Քվեարկության սենյակի կահավորման հետ կապված խնդիրներ

1

Կողմնակի անձանց ներկայություն

18

Տեղամասի շուտ կամ ուշ բացում

3

Ընտրողների ուղղորդում

7

Քվեարկության գաղտնիության խախտում

18

Տեխնիկական սարքի խափանում

18

Ընտրողներին օգնելու կարգի խախտում

17

Քարոզչություն

10

Այլ անձի փոխարեն  քվեարկություն կամ փորձ

8

Ոստիկանության անգործություն

2

Ընտրակաշառքի բաժանում կամ խոստում

51

Բռնություն, սպառնալիք կամ իրավունքների խոչընդոտում

5

Գրանցման հետ կապված հարցեր

41

 

Անկախ դիտորդ դաշինքի դիտորդների արձանագրած խախտումներն` ըստ տեսակների

 

Խախտում

Քանակ

Քարոզչություն / հյուրասիրություն

12

Քարոզչանյութ/պաստառ

3

Գաղտնիության խախտում

2

Կահավորմանկարգի խախտում

1

Կուտակումներ

1

Ուղղորդում

1

Վիճակահանության կարգի խախտում

5

Այլ անձի փոխարեն ստորագրություն

2

Օգնություն տրամադրելու կարգի խախտում

1

Հնարավոր ընտրակաշառք հանձնաժողովի անդամին

1

Դիտորդի նկատմամբ սպառնալիք

2

Տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց մուտք տեղամաս/գրանցվել է գրանցամատյանում

1

Վստահված անձի վկայականը սահմանված կարգով չկրելու դեպք

1

Տեղամասի մատչելիության խնդիր

17

Հանձնաժողովի նիստի ընթացքում քվեասենյակում ոստիկանի ներկայություն

8

Հանձնաժողովի նիստի ընթացակարգը չի պահպանվել կամ մասամբ է կազմակերպվել

10

Հանձնաժողովի գործառույթի խախտում

1

Հանձնաժողովի անդամների ռոտացիայի խախտում

1

Ընտրողների կողմից ստորագրվող ցուցակների լրացման կարգի խախում

1

Այլ խախտումներ

9

 

 

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ձևավորվել է 2013թ.՝ նպատակ ունենալով վերահսկելու համապետական և տեղական ընտրությունները Հայաստանում և դրանց համապատասխանությունը ներպետական օրենսդրությանը և ժողովրդա­վարության միջազգային չափանիշներին: «Քաղաքացի դիտորդ» նախա­ձեռնության կայքէջն է https://www.citizenobserver.am/:

 

2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունների դիտարկման գործընթացում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես են գալիս «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ն և «Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ-ն: