«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտարկումները 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ

  

Քվեարկության նախնական արդյունքներ.

 

 

Ընտրողների ընդհանուր թիվը

 

848.346

 

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը

 

370.365

43.66 %

անճշտությունների չափը

62

 

անվավեր քվեաթերթիկների թիվը

7517

 

 

 

 

 

h

Կուսակցություններ (դաշինքներ)

քվե

 

 

 

 

 

1.        

ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

25219

6.95%

2.        

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ

2502

0.72%

3.        

ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ

2985

0.87%

4.        

ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

5059

1.42%

5.        

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2709

0.73%

6.        

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

799

0.23%

7.        

ԻՄ ՔԱՅԼԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ

294109

81.06%

8.        

ԼՈՒՅՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ

18112

4.98%

9.        

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

5882

1.60%

10.    

ՀԱՅՔ (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

692

0.16%

11.    

ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

792

0.19%

12.    

ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

3948

1.08%

Ընդ.

 

 

362808

 

 

  

Երևանի ավագանու մանդատների նախնական բաշխում.

 

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության[1]՝ եթե «կողմ» քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 (8) տոկոս «կողմ» քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն «կողմ» քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

 

Հետևաբար, Երևանի ավագանու մանդատները բաշխվելու են «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Լույս» կուսակցությունների դաշինքի միջև:

 

Այնուհետև, կիրառելով ՀՀ ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 4-րդ մասի[2] հաշվարկման կարգը Երևանի ավագանու մանդատների նախնական բաշխման արդյունաները հետևյալն են՝

 

«Իմ Քայլը» կուսակցությունների դաշինք՝ 57 մանդատ

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 5 մանդատ

 

«Լույս» կուսակցությունների դաշինք՝ 3 մանդատ

 

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ձևավորվել է 2013թ.՝ նպատակ ունենալով վերահսկելու համապետական և տեղական ընտրությունները Հայաստանում և դրանց համապատասխանությունը ներպետական օրենսդրությանը և ժողովրդա­վարության միջազգային չափանիշներին: «Քաղաքացի դիտորդ» նախա­ձեռնության կայքէջն է https://www.citizenobserver.am/:

 

2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրությունների դիտարկման գործընթացում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես են գալիս «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ն և «Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ-ն:

 

 

[1] Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 6 (8) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

 

[2] Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

 

Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ: