«Ընտրությունների վերջնական արդյունք այս պահին չունենք»․ Եգորյան

 «Ա1+» -ին տված հարցազրույցի ընթացքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը խոսել է 2017 թ․ ապրիլի 2-ի ընտրության մասին՝ ասելով, որ ընտրությունների վերջնական արդյունքներ այս պահին չկան, և հնարավոր չէ լիարժեքորեն գնահատել կամ հերքել խախտումների ազդեցությունը ընտրության վրա։ Անդրառառնալով նրան, թե երբ հնարավոր կլինի խոսել ընտրության արդյունքների մասին, Եգորյանն ասել է․ «Ընտրությունը մեկ օրանոց ակտ չէ, այն բացի քվեարկությունից՝ ներառում է այդ քվեարկության արդյունքների արդարացի ամփոփում և այդ կապակցությամբ բողոքի իրավունք։ Մինչև դրանք չսպառվեն, վերջնական արդյունքների մասին խոսել չի կարելի» ։  Նախաձեռնությունն արդեն ներկայացրել է 380 դիմում-բողոք, որոնք ամփոփում են ավելի քան 1055-1100 խախտման փաստեր։ Եգորյանը անդրադարձել է նաև ստորագրած ցուցակների անհասանելիությանը՝ ասելով․ որ դա ոչ այլ ինչ է, քան ցուցակների չհրապարակում։  

Մանրամասները՝ տեսանյութում։