avaganu_entrutyun

3/25 16:44:00 Քվեարկության ամփոփման կարգի խախտում

ԻԵՄ դիտորդը դիտարկել է հետևյալ խախտումները. ներկա դիտորդներից մեկը ինքն է հանում քվեաթերթիկները քվեարկության ծրարներից: ԻԵՄ դիտորդի դիտողությանն ի պատասխան հանձնաժողովի նախագահն ասել է, որ այդպես ավելի արագ կընթանա քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Երբ ԻԵՄ դիտորդը պահանջել է գրանցել խախտումը գրանցամատյանում, քվեարկության ծրարները բացող և քվեաթերթիկները տեսակավորող դիտորդը փոխարինվել է հանձնաժողովի անդամներից մեկով, իսկ վերոնշյալ դիտորդը նստել է հանձնաժողովի անդամներից մեկի մոտ և իր մոտ հավաքել քվեաթերթիկների տրցակներից մեկը: Նույն դիտորդը մինչև վերջ մնացել է ընտրական տեղամասում և օգնել տեղամասային ընտրական հանձնաժողովին կատարել իր աշխատանքները:

3/1 16:26:00 Քվեարկության ամփոփման կարգի խախտում

ԻԵՄ դիտորդը հայտնել է, որ արդյունքների ամփոփման նիստի ժամանակ հանձնաժողովի քարտուղարը սկսել է լրացնել արձանագրությունները այն դեպքում, երբ քվեաթերթիկների տեսակավորում դեռ չի վերջացել, և դրանք դեռ չեն հաշվարկվել: Դիտորդի դիտողությունից հետո խախտումը վերացվել է:

2/12 16:06:00 Քվեարկության գաղտնիության խախտում

ԻԵՄ դիտորդը հայտնել է, որ տեղամասում պարբերաբար խախտվում է ընտրությունների գախտնիությունը։ Մասնավորապես․ անհայտ անձ, որի մասին դիտորդին հաջողվել է պարզել, որ նա հանդիսանում է թիվ 187 դպրոցի (տեղամասի գտնվելու վայրի) փոխտնօրենը, մոտենում է օրվա ընթացքում հանձնաժողովի անդամներին և ճշտում այդ պահի դրությամբ ընտրություններին մասնակցած անձանց թիվը։ Առկա է լուսանկար։ Մեկ անգամ նույն գործողությունը կատարել է նաև վերոնշյալ դպրոցի տնօրենը։

2/12 16:04:00 Ուղղորդում

ԻԵՄ դիտորդը հայտնում է, որ տեղամասում գտնվել է մի անհայտ անձ, որը ուղղորդում էր ընտրողներին։ Հետագայում այդ անձը գրանցվել է որպես Արտաշես Վլադիմիրի Կիրակոսյան՝ «Գեղամա երիտասարդական տարածքային ասսոցիացիայի» ՀԿ դիտորդ։ Ընտրությունների ամբողջ ընթացքում վերոհիշյալ անձը ուղեկցում է ընտրողներին տեղամաս, մոտենում տեղամասում գտնվող ընտրողներին, զրույցում վերջիններիս հետ, ուղորդելով քվեարկել 3-րդ համարի օգտին։ Առկա է տեսանյութ և լուսանկարներ։

2/12 13:00:00 Կողմնակի անձի ներկայություն տեղամասում

ԻԵՄ դիտորդը հայտնել է, որ տեղամասում պարբերաբար (ժամը 7:45-ի սահմաններում, 13:00-ի սահմաններում) գտնվել է մի անհայտ քաղաքացի, որը որևիցե կարգավիճակ չի ունեցել։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն վերջինս որևէ գործողություն չի ձեռնարկել, պատճառաբանելով, որ անձը գտնվում է միջանցքում, այլ ոչ թե քվեարկության սենյակում։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Առկա է այդ անձի լուսանկարը։ Արդյունքում խախտվել է նաև դիտորդի ՀՀ Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 14-րդ կետը։

2/12 16:02:00 Քվեարկության գաղտնիության խախտում

ԻԵՄ դիտորդը հայտնում է, որ տեղամաս են եկել մեկ կին և տղամարդ։ Երբ վերջիններս արդեն գտնվել են քվեախցիկում, տղամարդը նայել է, թե ինչպես է քվեարկել կինը և դրանից հետո նոր գնացել քվեարկության։ Առկա է տեսանյութ։

2/12 07:15:00 Վիճակահանության կարգի խախտում

Ժամը 07:15-ին տեղամասում տեղի է ունեցել հանձնաժողովի անդամների գործառույթների վիճակահանություն, որին սակայն ներկա չի գտնվել հանձնաժողովի անդամներից մեկը՝ Արշակ Գևորգյանը: Նրա փոխարեն վիճակահանության թերթիկները քաշել է հանձնաժողովի նախագահը։ Առկա է տեսանյութ։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը։ Վերջինիս վստահմամբ նա կապվել է Ա․ Գևորգյանի հետ հեռախոսազանգի միջոցով։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը գրանցվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

2/12 15:57:00 Քվեարկության սենյակում քարոզչանյութերի առկայություն և դիտորդի իրավունքների սահմանափակում

Տեղամասում առկա է քարոզչանյութ՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի՝ ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանի նկարի տեսքով։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն վերջինս որևէ գործողություն չի ձեռնարկել, պատճառաբանելով, որ անձը գտնվում է միջանցքում, այլ ոչ թե քվեարկության սենյակում։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։ Առկա է լուսանկար և տեսանյութ։ Արդյունքում խախտվել է նաև դիտորդի ՀՀ Ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 14-րդ կետը։

7/43 22:22:00 Քվեարկության նկատմամբ վերահսկողություն

Քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ժամանակ դիտորդն արձանագրել է, որ թվով 58 քվեաթերթիկ նշված է եղել կարմիր գրիչով, թվով 27 քվեաթերթիկ ունեցել է կանաչ նշում, թվով 29 քվեաթերթիկ ունեցել է սև նշում և 3 քվեաթերթիկ նշված է եղել նարնջագույն գրիչով:

7/43 22:19:00 Ծրարներում մեկից ավելի քվեաթերթիկ առկայություն

Քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ժամանակ դիտորդն արձանագրել է, որ քվեարկության երեք ծրարների մեջ եղել է երկուական քվեաթերթիկ, երկուսն էլ՝ Տարոն Մարգարյանի օգտին: Քվեարկության ծրարներից մեկի մեջ թղթի կտոր է դրված եղել: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին: Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը գրանցվել է գրանցամատյանում: